Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Անցավ միաձայն

Անցավ միաձայն
28.02.2013 | 23:40

Այսօր ուշ երեկոյան ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկվել են ընտրությունների որակին ու արդյունքներին առնչվող հարցեր: «Այս փուլում չկան քաղաքական մերժողականության կոչեր»,-անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ նշեց Շարմազանովը:
Նիստի երկրորդ մասում քննարկվել է մեկ հարց` Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը: Սերժ Սարգսյանն առաջարկել է, որպեսզի ՀՀԿ ցուցակը գլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչը միաձայն հավանության է արժանացել: Կադրային այլ հարցեր, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, չեն քննարկվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ